Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտը» 2-1 հաշվով հաղթեց «Վանին»։
Մինչև խաղավերջ պահպանվում էր հավասար հաշիվը, բայց ավելացված 6-րդ րոպեին հյուրերի ավագ Կարեն Նալբանդյանը գոլով աչքի ընկավ 11-մետրանոցից` հաղթանակ պարգևելով իր թիմին։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ունի 18 միավոր և վերադարձավ առաջին տեղ։ «Վանը» 8 միավորով 6-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Վան» - «Ալաշկերտ»` 1-2
Դավիթ Կիրակոսյան, 45+2 - Մոմո Տուրե, 6, Կարեն Նալբանդյան, 90+6
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


