Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից գոլ խփեցին Մոմո Տուրեն և Կայո Էնրիկեն:
«Ալաշկերտը» 10 խաղից հետո 22 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 4 միավորով: «Արարատ-Արմենիան» 2 խաղ քիչ է անցկացրել: «Շիրակը» 10 խաղից հետո 6 միավորով 9-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Շիրակ» - «Ալաշկերտ»` 1-2
Ռաֆիկ Միսակյան, 64 (11մ) - Մոմո Տուրե, 3, Կայո Էնրիկե, 23
Հեռացում` Դոնալդ Կոդիա, 89 («Շիրակ»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


