Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Նոային»

17:59 / 31.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Արմավիրի` Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնում հյուրընկալվեց «Ալաշկերտին» և պարտվեց 0-2 հաշվով:

Գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում. դարպասի գրավմամբ աչքի ընկան Օլավալե Ֆառայոլան և Մոմո Տուրեն:

Վահե Գևորգյանի թիմը չորս խաղից հետո 9 միավորով երկրորդն է, առաջատար «Ուրարտուին» զիջում է մեկ միավոր: «Նոան» երեք հանդիպումից հետո 6 միավորով 5-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»` 2-0

Օլավալե Ֆառայոլա, 11, Մոմո Տուրե, 41

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Լուսանկարը՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ