Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Երևանի «Ալաշկերտն» Արմավիրի քաղաքային ստադիոնում ընդունեց «Արարատին» և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլ գրանցեց կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, մեկ գոլ էլ խփեց Մոմո Տուրեն:
«Արարատի» կազմում 11-րդ և 79-րդ րոպեներին կարմիր քարտ ստացան և խաղադաշտից հեռացվեցին համապատասխանաբար Հաջի Մուստաֆան ու Մուսա Կանտեն:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը երեք միավոր ունի և 5-րդն է, «Արարատը»` մեկ միավորով 9-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Ալաշկերտ» - «Արարաատ»` 3-0
Կարեն Նալբանդյան, 5, 45+3, Մոմո Տուրե, 70 (11մ)
Հեռացումներ` Հաջի Մուստաֆա, 11, Մուսա Կանտե, 79 (երկուսն էլ` «Արարատ»)


