Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»։
Հյուրերից հեթ-տրիկ ձևակերպեց կամերունցի հարձակցող Մարիուս Նուբիսին։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Ուրարտուն» 47 միավորով երրորդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»` 0-3
Մարիուս Նուբիսի, 35 (11մ), 38, 76
Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


