Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» հանդիպումը 27-րդ րոպեին դադարեցվել է։
Խաղը դադարեցվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ստադիոնի էլեկտրականության անջատման պատճառով։
Հանդիպումը դադարեցվել է 0-0 հաշվի պայմաններում։ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Խուան Բալանտան էլ 18-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոցից։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


