Logo

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» և «Նոան» մարտական ոչ-ոքի գրանցեցին

20:03 / 20.09.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն «Նոային»:

Ավանի ակադեմիայում խաղն ավարտվեց 2-2 հաշվով: «Արարատ-Արմենիային» 76-րդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկեց Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, որն առաջին գոլը խփեց հարազատ թիմ վերադարձից հետո:

«Արարատ-Արմենիան» 5 խաղից հետո 11 միավորով երրորդն է, «Նոան»` նույնքան հանդիպումից հետո 10 միավորով չորրորդը:

Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»` 2-2

Ուգո Օլիվեյրա, 32, Արթուր Սերոբյան, 76 - Նարդին Մուլահուսեյնովիչ, 22, 51

Հեռացումներ` Ուելթոն, 5 («Արարատ-Արմենիա»), Մարտին Յակոլիշ, 66, Վիջիլ Պինսոն, 88 (երկուսն էլ` «Նոա»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ