Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» Ավանի ակադեմիայում գրանցեցին 1-1 հաշիվը:
37-րդ րոպեին տանտերերի կազմում 11-մետրանոցից հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Ժոաո Մարկոսը, 88-րդ րոպեին «Ուրարտուից» պատասխանեց բրազիլացի կիսապաշտպան Բրունո Միշելը:
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 28 միավորով հավասարվեց առաջատար «Ալաշկերտին», որը քիչ առաջ 2-0 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին: «Ալաշկերտը» մեկ հանդիպում ավելի է անցկացրել: «Ուրարտուն» 13 խաղից հետո 25 միավորով երրորդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 1-1
Ժոաո Մարկոս, 37 (11մ) - Բրունո Միշել, 88
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


