Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:
Տանտերերից գոլ խփեցին Արայիկ Էլոյանն ու Հուգո Օլիվեյրան:
«Արարատ-Արմենիան» 6 խաղից հետո 14 միավորով երկրորդն է, «Ալաշկերտը» 7 հանդիպումից հետո 15 միավորով առաջատարն է:
Fastex Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»` 2-1
Արայիկ Էլոյան, 32, Հուգո Օլիվեյրա, 56 - Կարեն Նալբանդյան, 90+8 (11մ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


