Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։
Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 21 միավորով երկրորդն է, «Գանձասարը»` 6 միավորով 9-րդը։
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»` 0-1
Կամո Հովհաննիսյան, 81
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


