Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրում ԲԿՄԱ-ն Ավանի ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց 2-1 հաշվով:
Երևանյան թիմից գոլ խփեցին Գրենիկ Պետրոսյանն ու Նարեկ Ջանոյանը: Պետրոսյանը նաև վրիպեց 11-մետրանոցից: «Շիրակից» գոլ խփեց Լյովա Մրյանը:
ԲԿՄԱ-ն երկու խաղից հետո չորս միավորով 2-4-րդ տեղերը բաժանող թիմերի շարքում է, «Շիրակը»` երեք հանդիպումից հետո մեկ միավորով 10-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր
ԲԿՄԱ - «Շիրակ»` 2-1
Գրենիկ Պետրոսյան, 26, Նարեկ Ջանոյան, 70 - Լյովա Մրյան, 76
Չիրացված 11-մետրանոց` Գրենիկ Պետրոսյան, (ԲԿՄԱ)


