Fastex Պրեմիեր լիգայի վերջին` 33-րդ տուրում չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։
«Նոայի» կազմում նորամուտը նշեց չորս հայ ֆուտբոլիստ` Անդրանիկ Կարապետյանը, Գևորգ Գրիգորյանը, Գոռ Գրիգորյանն ու Հովհաննես Գևորգյանը։
Նրանցից բացի, Fastex Պրեմիեր լիգայում առաջին հանդիպումն անցկացրեց 20-ամյա դարպասապահ Արթուր Կոնեգլյանը։
«Նոան» առաջնությունն ավարտեց 75 միավորով, «Ալաշկերտը» 26 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը։
Fastex Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Ալաշկերտ» - «Նոա»` 1-0
Սարգիս Մեթոյան, 20