Logo

Fastex ՊԼ. Նալբանդյանի անզուգական գոլն ու դուբլը. «Նոան» ոչ-ոքի կորզեց «Վանից»

18:15 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Վանի» հետ` 2-2։

Չարենցավանում կայացած խաղում տանտերերից դուբլ գրանցեց Կարեն Նալբանդյանը։ Նա 24-րդ րոպեին տուգանայինից կատարած անզուգական հարվածով բացեց հաշիվը։

«Նոան» պարտությունից խուսափեց ավելացված երրորդ րոպեին Գոնսալու Սիլվայի գոլի շնորհիվ։

Հանդիպման վերջնամասում կողմերի միջև բախում տեղի ունեցավ, և կրքերը բորբոքվեցին. «Նոայից» կարմիր քարտ ստացավ Գոնսալու Գրեգորիուն, իսկ «Վանից»` գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ու Ալիուն Ջունիորը։

Այս ոչ-ոքիով ընդհատվեց «Նոայի»` 19 անընդմեջ խաղից բաղկացած ռեկորդային հաղթարշավը։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 68 միավորով առաջին տեղում է, «Վանը»` 43 միավորով 5-րդ։

Fastex Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Վան» - «Նոա»` 2-2

Կարեն Նալբանդյան, 24, 64 - Էլդեր Ֆերեյրա, 55, Գոնսալու Սիլվա, 90+3

Հեռացում` Ալիուն Ջունիոր, 90+8 («Վան»), Գոնսալու Գրեգորիու, 90+8 («Նոա»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ