Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
«Նոա» - «Ուրարտու» խաղը, որը նշանակված էր հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, տեղափոխվել է «Հանրապետական» ստադիոն: Խաղի ժամն ու օրը մնացել են անփոփոխ:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


