Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում 5-1 հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին։
Հյուրերից դուբլ գրանցեց պորտուգալացի վինգեր Էլդեր Ֆերեյրան։
«Նոան» Հայաստանի առաջնությունում տարավ 17-րդ անընդմեջ հաղթանակը։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 61 միավորով առաջին տեղում է ու 13 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Ուրարտուին»։ ԲԿՄԱ-ն 25 միավորով 7-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
ԲԿՄԱ - «Նոա»` 1-5
Միսակ Հակոբյան, 59 - Էլդեր Ֆերեյրա, 10, 15, Մաթեուս Այաս, 54, էրալդո Չինարի, 60, Գոնսալու Գրեգորիու, 90+2
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


