Logo

Fastex ՊԼ. «Նոան» դժվարությամբ հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Արարատին»

21:22 / 28.09.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» տնային խաղում 2-0 հաշվով հաղթեց «Արարատին»։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի հաղթական գոլերն ավելացված առաջին ու երրորդ րոպեներին խփեցին Գոռ Մանվելյանն ու Մաթեուս Այասը։

«Արարատը» Քլինթոն Դոմբիլայի կարմիր քարտից հետո՝ 38-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Գործող չեմպիոնը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 1 միավոր ունի և վերջինն է` 10-րդը։

Fastex Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Նոա» - «Արարատ»` 2-0

Գոռ Մանվելյան, 90+1 (11մ), Մաթեուս Այաս, 90+3

Հեռացում` Քլինթոն Դոմբիլա, 38 («Արարատ»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ