Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեցին չեմպիոն «Նոան» և «Ուրարտուն»: Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին:
«Նոան» և «Ուրարտուն» 18-ական միավորով «Արարատ-Արմենիայի» հետ բաժանում են 2-4-րդ տեղերը: «Նոան» 9 խաղ է անցկացրել, «Ուրարտուն»` 10, «Արարատ-Արմենիան»` 8: Առաջատար «Ալաշկերտը» 10 խաղից հետո 22 միավոր ունի:
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Նոա» - «Ուրարտու»` 0-0
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


