Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Նոան» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ դարձավ 72-րդ րապեին Գոռ Մանվելյանի խփած գոլը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է։ «Գանձասարը» միայն 3 միավոր ունի և վերջինն է` 11-րդը։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Fastex Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Նոա» - «Գանձասար»` 1-0
Գոռ Մանվելյան, 72 (11մ)


