Logo

Fastex ՊԼ. «Նոան» խաղավերջում հաղթանակ կորզեց «Վանից»

20:59 / 24.09.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի չորրորդ տուրից հետաձգված խաղում «Նոան» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Վանին»։

Գործող չեմպիոնից հաշիվը բացեց Իմրան Ուլադ Օմարը, իսկ չարենցավանցիների պատասխան գոլը խփեց Ալեֆը։ Երկու գնդակներն էլ գրանցվեցին 11-մետրանոցից։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված երկրորդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։

«Նոան» 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Վանը» 8 միավորով 6-րդն է։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Fastex Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Նոա» - «Վան»` 2-1

Իմրան Ուլադ Օմար, 26 (11մ), Նարդին Մուլահուսեյնովիչ, 90+2 - Ալեֆ, 76 (11մ)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ