Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում առաջատար «Նոան» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց 3-0 հաշվով:
Գոլ խփեցին Գոնսալու Սիլվան, Էրալդո Չինարին և Գոնսալու Գրեգորիուն:
Ռուի Մոտայի թիմը 67 միավոր ունի, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 13 միավորով: Հաջորդ տուրում հաղթելու դեպքում «Նոան» վաղաժամ կապահովի չեմպիոնությունը: «Արարատը» 26 միավորով 8-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Նոա» - «Արարատ»` 3-0
Գոնսալու Սիլվա, 50, Էրալդո Չինարի, 53, Գոնսալու Գրեգորիու, 81


