Logo

Fastex ՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»

20:57 / 06.04.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 5-1 հաշվով:

«Նոայից» դուբլ գրանցեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, մեկական գոլ էլ խփեցին Հովհաննես Համբարձումյանն ու Գոնսալու Գրեգորիուն: Նաև մեկ ինքնագոլ գրանցվեց:

Ռուի Մոտայի թիմը 21 խաղից հետո 55 միավորով առաջին տեղում է, 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որը 23 հանդիպում է անցկացրել: «Վեստ Արմենիան» 20 միավորով 9-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Նոա» - «Վեստ Արմենիա»` 5-1

Հովհաննես Համբարձումյան, 39, Մաթեուս Այաս, 50, 90+5, Վահրամ Մախսուդյան, 79 (ինքնագոլ), Գոնսալու Գրեգորիու, 87 - Մարտին Գրիգորյան, 77

Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ