Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 5-1 հաշվով:
Երևանյան թիմից հեթ-տրիկ գրանցեց Մարիուս Նուբիսին, դուբլ գրանցեց Գևորգ Տարախչյանը:
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 16 միավորով հավասարվեց չեմպիոն «Նոային» և «Ուրարտուին»: Այս թիմերը բաժանում են 2-4-րդ տեղերը: «Վանը» 9 խաղից հետո 8 միավորով 6-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Փյունիկ» - «Վան»` 5-1
Մարիուս Նուբիսի, 27, 42, 79, Գևորգ Տարախչյան, 38, 48 - Պետրոս Աֆաջանյան, 90 (11մ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


