Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 2-1 հաշվով:
Արտակ Օսեյանի գլխավորած թիմից գոլ խփեցին Դանիիլ Կուլիկովը և Ալեքսանդր Միլկովիչը:
«Փյունիկը» 6 խաղից հետո 10 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն` նույնքան հանդիպումից հետո 6 միավորով 7-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Փյունիկ» - ԲԿՄԱ` 2-1
Դանիիլ Կուլիկով, 8, Ալեքսանդր Միլկովիչ, 28 - Արթուր Սակարյան, 64
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


