Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 18-րդ րոպեին խփեց Խավի Մորենոն։
«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում չէր պարտվել 14 խաղում անընդմեջ։ Ակումբը նախորդ պարտությունը կրել էր «Նոայից» (0-2) մայիսի 24-ին։
«Փյունիկը» 26 միավորով չորրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան»` 31 միավորով առաջին։
Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 1-0
Խավի Մարենո, 18
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


