Fastex Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնում «Արարատն» ընդունեց «Փյունիկին» ու պարտվեց 0-2 հաշվով:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց իր ծննդյան 28-րդ տարեդարձը նշող Էրիկ Օկանսեյը, իսկ խաղավերջում վերջնական հաշիվը ձևակերպեց Վագներ Գոնսալվեսը:
«Արարատը» 1 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Փյունիկը» հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրեց 7-ի ու բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Fastex Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Արարատ» - «Փյունիկ»՝ 0-2
Էրիկ Օկանսեյ, 51, Վագներ Գոնսալվես, 90+4


