Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երևանի ԲԿՄԱ-ին և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց` 0-0:
ԲԿՄԱ-ից երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակի առաջին րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Գոռ Առաքելյանը:
«Շիրակը» 25 միավորով 6-րդն է, ԲԿՄԱ-ն` 21 միավորով 7-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Շիրակ» - ԲԿՄԱ` 0-0
Հեռացում` Գոռ Առաքելյան, 90+1 (ԲԿՄԱ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


