Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը 1-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:
Միակ գոլը 68-րդ րոպեին տուգանայինից խփեց Ռաֆիկ Միսակյանը:
Մինչև Միսակյանի գոլը կապանյան թիմի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը խաղային դրվագում ոտքով հարվածել էր «Շիրակի» հարձակվող Դոնալդ Կոդիային, որը տեղափոխվել է հիվանդանոց:
«Շիրակը» 10 միավորով 8-րդն է, «Գանձասարը»` 9 միավորով 9-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Շիրակ» - «Գանձասար»` 1-0
Ռաֆիկ Միսակյան, 68
Հեռացում` Գրիգորի Մաթևոսյան, 67 («Գանձասար»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


