Logo

Fastex ՊԼ. «Շիրակը» նոյեմբերից հետո առաջին անգամ հաղթեց

19:59 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Մարզային ակումբից գոլ խփեցին կիսապաշտպաններ Սերյոժա Ուռուշանյանն ու Ռաֆիկ Միսակյանը:

Սա «Շիրակի» համար առաջնությունում նախորդ տարվա նոյեմբերից հետո առաջին հաղթանակն է: Գյումրիի թիմը 28 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Արարատը» 20 միավորով 8-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»` 1-2

Մամադու Դումբիա, 23 - Սերյոժա Ուռուշանյան, 73, Ռաֆիկ Միսակյան, 85

Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ