Fastex Պրեմիեր լիգայի` մայիսի լավագույն մարզիչ է ճանաչվել Չարենցավանի «Վանը» գլխավորող Վահե Գևորգյանը: Նա հաղթող է ճանաչվել երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկությամբ:
«Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանն էլ ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մելքոնյանը 5 խաղում 6 գոլ է խփել: