Logo

Fastex ՊԼ. «Վանը» 90+5-ին թրիլերային հաղթանակ կորզեց «Շիրակից»

21:04 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Վանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Շիրակի» դեմ խաղում։

«Շիրակը» երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, բայց հյուրերը 75-րդ րոպեին խփեցին երկրորդ պատասխան գոլը, իսկ 90+5-ին 39-ամյա Հրայր Մկոյանը դարպասի գրավմամբ աչքի ընկավ 11-մետրանոցից` հաղթանակ պարգևելով «Վանին»։

Արթուր Ասոյանի գլխավորած թիմը 14 միավորով 6-րդն է, «Շիրակը»` 6 միավորով 9-րդը։

Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Շիրակ» - «Վան»` 2-3

Ջեսի Ակիլա, 22, Գագիկ Ակուլյան, 63 - Կաուա Սիլվա Ֆերեյրա, 58, Ջեֆերսոն Գրանադո, 75, Հրայր Մկոյան, 90+5 (11մ)

Չիրացված 11-մետրանոց` Դավիթ Կիրակոսյան, 57 («Վան»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ