Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը մեկնարկեց «Վանի» հաղթանակով: Չարենցավանը ներկայացնող թիմը տանը 3-2 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:
«Վանը» 8 միավորով 5-րդն է, «Շիրակը»` 5 միավորով 9-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Վան» - «Շիրակ»` 3-2
Արթուր Դանիելյան, 13, Սաբա Սիդամոնիձե, 63, Էրիկի Դանիել, 71 - Մհեր Թառլոյան, 39, Ռաֆիկ Միսակյան, 43 (11մ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Լուսանկարը՝ «Վանի» մամուլի ծառայություն


