Logo

Fastex ՊԼ. «Ուրարտուի» և «Նոայի» գոլառատ ոչ-ոքին

19:12 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» և նորընծա չեմպիոն «Նոան» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 3-3։

Առաջին խաղակեսում դարպասի 5 գրավում եղավ։ 9-րդ րոպեին «Ուրարտուից» հաշիվը բացեց Կարեն Մելքոնյանը, սակայն «Նոան» կարճ ժամանակում Հելդեր Ֆերեյրայի ու Մաթեուս Այասի գոլերի շնորհիվ նախ՝ հավասարեցրեց, ապա՝ առաջ անցավ հաշվի մեջ։

Այդուհանդերձ, «Ուրարտուն» կարողացավ հաղթողի կարգավիճակում գնալ ընդմիջման. 45-րդ րոպեին հաշիվը 2-2 դարձրեց Խարիտոն Այվազյանը, իսկ ավելացված 7-րդ րոպեին Գոնսալու Սիլվան գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

46-րդ րոպեին Գուդմունդուր Թորարինսոնը խփեց այս հանդիպման վերջին գոլը։

«Նոան» 72 միավորով առաջին տեղում է, «Ուրարտուն»` 59 միավորով երրորդ։

Fastex Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»` 3-3

Կարեն Մելքոնյան, 9, Խարիտոն Այվազյան, 45, Գոնսալու Սիլվա, 45+7 (ինքնագոլ) - Հելդեր Ֆերեյրա, 19, Մաթեուս Այաս, 28, Գուդմունդուր Թորարինսոն, 46

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ