Logo

Fastex ՊԼ. «Ուրարտուն» 5 գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը

20:49 / 24.10.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց 5-0 հաշվով:

Դուբլ գրանցեց բրազիլացի կիսապաշտպան Բրունո Միշելը, մեկական գոլ խփեցին Էրիկ Փիլոյանը, Նարեկ Աղասարյանը և Կարեն Մելքոնյանը:

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 21 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» հետ, որը 2 խաղ քիչ է անցկացրել: Առաջատար «Ալաշկերտը», որը քիչ առաջ 1-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին», 25 միավոր ունի: «Շիրակը» 6 միավորով 9-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Ուրարտու» - «Շիրակ»` 5-0

Բրունո Միշել, 12, 63, Նարեկ Աղասարյան, 36, Էրիկ Փիլոյան, 41, Կարեն Մելքոնյան, 79

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ