Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուն» տանը 6-0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Պոկեր գրանցեց բրազիլացի Բրունո Միշելը, մեկական գոլ խփեցին Արտեմի Գունկոն և Նիկոլաս Կալուկյանը:
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 13 միավորով առաջատարն է, «Արարատը»` 1 միավորով 10-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ»` 6-0
Բրունո Միշել, 12, 46, 54, 81, Արտեմի Գունկո, 69, Նիկոլաս Կալուկյան, 78
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


