Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ուրարտուն» սեփական դաշտում 2-1 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց «Գանձասարից»։
Հյուրերին 14-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց կամերունցի հարձակվող Բերտրան Մանին, «Ուրարտուից» հաշիվը 48-րդ րոպեին հավասարեցրեց Ժիրայր Մարգարյանը, իսկ Դմիտրի Գունկոյի թիմի հաղթական գոլն ավելացված 7-րդ րոպեին խփեց ռուս Վլադիսլավ Յակովլևը։
«Ուրարտուն» 47 միավորով երկրորդ տեղում է։ «Գանձասարը» 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց և 2 միավորով վերջինն է` 11-րդը։
Fastex Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Ուրարտու» - «Գանձասար»` 2-1
Ժիրայր Մարգարյան, 48, Վլադիսլավ Յակովլև, 90+7 Բերտրան Մանի, 14


