Logo

Fastex ՊԼ. Ժիրայր Շաղոյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»

17:59 / 20.04.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 3-2 հաշվով: Վարդան Մինասյանի թիմից դուբլ գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը, մեկ գոլ էլ խփեց Մարիուս Նուբիսին:

«Արարատ-Արմենիան» 24 խաղից հետո 51 միավորով երկրորդն է, 10 միավորով է հետ առաջատար «Նոայից», որը 23 հանդիպում է անցկացրել: «Վանը» 24 հանդիպումից հետո 41 միավորով 5-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»` 2-3

Իգուչուկվու Օկոնկվո, 9, Ջուլիեն Էլմարդ, 45+9 - Մարիուս Նուբիսի, 16, Ժիրայր Շաղոյան, 45, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ