Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 3-0 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացիներ Մեթյու Գբոմադու և Տենտոն Յենեն, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսը։
Երևանյան ակումբը 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վեստ Արմենիան» 13 միավորով 9-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Վեստ Արմենիա»` 3-0
Մեթյու Գբոմադու, 37, Տենտոն Յենե, 75, Ալեքսիս Ռոդրիգես, 81