Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց հետնապահ «Գանձասարին» ու հաղթեց 2-1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Դանիել Աղբալյանը և Միսակ Հակոբյանը։ «Գանձասարից» հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց սենեգալցի պաշտպան Ուսման Ֆայեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
ԲԿՄԱ-ն 17 խաղից հետո ունի 20 միավոր և 7-րդ տեղում է։ 16 հանդիպում անցկացրած «Գանձասարը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է երկու միավորով։
Fastex Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
ԲԿՄԱ - «Գանձասար»՝ 2-1
Դանիել Աղբալյան, 11, Միսակ Հակոբյան, 39 - Ուսման Ֆայե, 90+3 (11մ)