Logo

Fastex Պրեմիեր լիգա. Չեմպիոնն արտագնա խաղում խնդիրներ չունեցավ

16:52 / 07.11.2024Հայկական ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:

Մայրաքաղաքայինների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ագդո Մենեզեսը և Արտակ Գրիգորյանը:

Այդ հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 31 միավոր և այժմ ընդամենը մեկ միավոր է հետ առաջատար «Ուրարտուից»:

«Գանձասարը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Fastex Պրեմիեր լիգա, 4-րդ տուր

«Գանձասար» - «Փյունիկ»` 0-5

Ագդոն Մենեզես, 7, Յուսուֆ Օտուբանջո, 45+1 (11մ), 78, 85, Արտակ Գիգորյան, 49

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա