Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրից հետաձգված խաղում «Նոան» 7-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։
Ռուի Մոտայի գլխավորած թիմից պոկեր գրանցեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի, լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ տեղ։
«Նոայից» 26-րդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով մրցակցի դարպասը գրավեց պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվան։ Մեկական գոլ էլ խփեցին ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնն ու մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։
«Նոան» վաստակեց 40 միավոր, շրջանցեց «Ուրարտուին» և տարին ավարտեց առաջին տեղում։ «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։ Այս հանդիպումից հետո Fastex Պրեմիեր լիգայում ձմեռային ընդմիջում կլինի, առաջնությունը կվերսկսվի 2025 թ. փետրվարի 26-ին։
Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Նոա» - «Վեստ Արմենիա»` 7-1
Վիրջիլ Պինսոն, 13, Գոնսալու Գրեգորիու, 23, 79, 81, 83, Գոնսալու Սիլվա, 26, Իմրան Ուլադ Օմար, 62 - Մարտին Գրիգորյան 44