Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոան» վստահ հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ

21:01 / 24.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը հաղթեց պաշտպանների խփած գոլերի շնորհիվ։ Բրազիլացի Պաբլո Սանթոսը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի արգենտինացի Բրայան Մենդոզան։ «Փյունիկի» գոլը խաղավերջում խփեց թիմի ավագ Էդգար Մալաքյանը։

«Նոան» միավորների քանակը հասցրեց 31-ի, շրջանցեց «Փյունիկին» ու բարձրացավ երրորդ տեղ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նույնքան միավորով չորրորդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Փյունիկ» - «Նոա»` 1-3

Էդգար Մալաքյան, 87 (11մ) - Պաբլո Սանթոս, 41, 61, Բրայան Մենդոզա, 79

Fastex Պրեմիեր լիգա. «Փյունիկ» - «Նոա» հանդիպմանն ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա