Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթանակ կորզեց երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին:
Խաղի միակ գոլը 11-մետրանոցից խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ձմեռային արձակուրդի գնաց 16 խաղում վաստակած 34 միավորով: Այս պահին չեմպիոնը երրորդն է, մեկ միավոր է զիջում 1-2-րդ տեղերը բաժանող «Ուրարտուին» և «Արարատ-Արմենիային»: «Գանձասարը» 15 խաղից հետո երկու միավորով վերջին` 11-րդ տեղում է:
Fastex Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Փյունիկ» - «Գանձասար»` 1-0
Սերժ Դեբլե, 90+6 (11մ)
Ֆոտո` «Փյունիկ»