Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տանը լարված պայքարում 2-3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:
Առաջին կեսից հետո հյուրերն առջևում էին 2 գնդակի տարբերությամբ, սակայն ընդմիջումից հետո տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպման ավելացված ժամանակում «Վանի» դարպասապահ Դանիլ Պոլյանսկին անզգույշ գործեց սեփական տուգանային հրապարակում: Բանակայինների կազմում 11-մետրանոցը հստակ իրացրեց Արայիկ Էլոյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այդ հաղթանակից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը վաստակեց 16 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Վանը» 23 միավորով 5-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Վան» - ԲԿՄԱ` 2-3
Մոմո Տուրե, 58, Իգուչուկվու Օկոնկվո, 68 - Գոռ Առաքելյան, 26, Արայիկ Էլոյան, 45+1, 90+4