Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը մեկնարկեց գոլազուրկ խաղով:
Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղում հաղթողին չպարզեցին «Վեստ Արմենիան» և Գյումրիի «Շիրակը»:
Մարզային թիմի ֆուտբոլիստները 18 հարված կատարեցին, երկուսը` դարպասին, «Վեստ Արմենիայի» խաղացողների 5 հարվածներն էլ դիպուկ չէին:
«Շիրակը» 14 խաղից հետո 18 միավորով 6-րդն է, «Վեստ Արմենիան» նույնքան հանդիպումից հետո 14 միավորով 7-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Շիրակ»` 0-0


