Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» տնային խաղում 4-2 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմից աչքի ընկան կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ուկրաինացի վինգեր Անդրեյ Կրավչուկը, եզրային հարձակվող Կարեն Մելքոնյանը, իսկ մրցակցի պաշտպան Մարկ Ավետիսյանը գրավեց սեփական դարպասը։
Բանակայինների գոլերը խփեցին Դավիթ Հակոբյանն ու Նարեկ Հովաննիսյանը։
«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 32-ի և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդ տեղում է։
Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Ուրարտու» - ԲԿՄԱ` 4-2
Սերգեյ Մկրտչյան, 3, Մարկ Ավետիսյան, 8 (ինքնագոլ), Անդրեյ Կրավչուկ, 30, Կարեն Մելքոնյան, 90+3 - Դավիթ Հակոբյան, 78, Նարեկ Հովհաննիսյան, 90+1