Logo

Fastex Պրեմիեր լիգան կանցկացվի երեք շրջանով. կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

21:53 / 30.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափի քննարկում, ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման կանոնակարգի հաստատում. այս հարցերն են եղել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստի օրակարգում, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Դեռևս հունվարին ՀՖՖ Մրցումների բաժինը հանդես էր եկել Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի շուրջ քննարկումների նախաձեռնությամբ: Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ակումբների միջև կայացել են բազմաթիվ, այդ թվում՝ հրապարակային քննարկումներ, որոնց արդյունքում ակումբների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը 10 թիմով և 3 շրջանով անցկացնելու ձևաչափին: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են ակումբների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչից հետո որոշել են.

  • Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ: 
  • Առաջնությունը բաղկացած կլինի 3 շրջանից:
  • 2026/27, 2027/28, 2028/29 մրցաշրջաններին կմասնակցի առավելագույնը 10 թիմ:

Այնուհետև քննարկվել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի՝ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին մասնակցելու հարցը: «Սյունիք» ՖԱ-ն, չնայած մարզական չափանիշով իրավունք էր ձեռք բերել հանդես գալու Fastex Պրեմիեր լիգայում, որոշել է շարունակել ելույթները Հայաստանի Առաջին խմբում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, «Սյունիք» ՖԱ տնօրենի խորհրդական Նարեկ Բաբայանը ներկայացրել է այս հարցի շուրջ ակումբի պարզաբանումը. 

«Քանի որ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը դեռեւս չի համապատասխանում Fastex Պրեմիեր լիգայի համար սահմանված չափորոշիչներին, թիմը չէր կարող խաղալ Կապանում:

Հաշվի առնելով վերոնշյալը, նաև այն, որ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունն ուղղված է հենց Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, իսկ ակումբը ցանկանում է խաղալ միայն Կապանում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում»:

«Սյունիքի» տեղը կզբաղեցնի Կապանի «Գանձասարը», որը 2024/25 մրցաշրջանում ուժեղագույն լիգայում վերջին տեղն էր զբաղեցրել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի ակումբների միջնորդությունը, որոշեց չեղյալ համարել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024-2025թ․ խմբագրություն) 31․10 կետը և ուժի մեջ թողնել նույն կանոնակարգի 31․09 կետը, ըստ որի՝ առաջնության խաղերի արձանագրությունում մեկ թիմի կազմում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը և խաղադաշտում միաժամանակ գտնվող ֆուտբոլիստներից 3-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է առաջիկա 3 ամիսների ընթացքում կազմակերպել քննարկումներ ակումբների հետ, ինչից հետո միայն կայացնել այս կետերի շուրջ որոշում 2026/27 մրցաշրջանի համար:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ են քվեարկել նաև ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի 2025թ․ խմբագրության և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման կանոնակարգի 2025թ․ խմբագրության հաստատմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

22:39 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Ուզբեկստանի հավաքականը 21-րդ դարում առաջին տիտղոսը նվաճեց

22:14 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

22:02 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Սկալոնի. «Պետք է Մեսիին հանգիստ թողնենք»

21:32 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հեյմիր Հալգրիմսոնը և Ջոշ Քալենը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

21:01 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Ման. Սիթին» և Պրեմիեր լիգան ընդհանուր հայտարարի են եկել. ակումբի հայտարարությունը

Պաշտոնական
20:31 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

20:05 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Թունիսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

19:40 / 08.09.2025 • Ֆորմուլա 1

Աղբյուր. Ֆերստապենը ծրագրում է Ֆորմուլա 1-ից դուրս մրցաշարի մասնակցել

19:16 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» հայտնել է Դե Յոնգի բուժզննման արդյունքը

18:52 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Չաբի Ալոնսոն` օգոստոսի լավագույն մարզիչ

18:41 / 08.09.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Պաշտոնական
18:28 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Փոփոխություն Fastex ՊԼ խաղացանկում

Պաշտոնական
18:18 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ19 հավաքականը կրկին պարտվեց Ուզբեկստանին

17:55 / 08.09.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Կառլոս Ալկարասը՝ աշխարհի առաջին ռակետ. FastNews-ն ամփոփում է US Open 2025-ը

Բացառիկ
17:50 / 08.09.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Եվրոբասկետ-2029. Հայաստանի հավաքականի մրցակիցներն ու խաղացանկը նախընտրական փուլում

17:26 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» հաստատել է Հյուլմանի նշանակումը

Պաշտոնական
16:48 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Թոփ-5+» փոդքաստի նոր թողարկումը՝ Հայաստան - Պորտուգալիա խաղի մասին (անոնս)

16:37 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Հյուլմանը կգլխավորի «Բայերը»

16:25 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Իռլանդիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել

15:55 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը կորցրել է անձնագիրը

15:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Հյոնես. ««Բարսելոնան» հիանալի օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ անդադար ֆուտբոլիստներ ես ձեռք բերում»

14:50 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկի» ֆուտբոլիստը որակազրկվել է 10 ամսով

Պաշտոնական
14:33 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մենք ենք մեր ֆուտբոլը». Հարցազրույց Յուրա Մովսիսյանի հետ

Բացառիկ
14:31 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մենք ենք մեր ֆուտբոլը». Հարցազրույց Արամ Ոսկանյանի հետ

Բացառիկ
14:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Ֆեռնանդու Սանտուշն ազատվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական
13:56 / 08.09.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրոբասկետ-2025. Վրաստանի հավաքականը հերթական խոշոր սենսացիան է մատուցել

13:19 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. Զախարյանը կրկին վնասվածք է ստացել

12:54 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Հավատացեք մեզ, ու ամեն ինչ լավ կլինի»

12:30 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյան. «Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս չեն փոխվի»

11:57 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

11:25 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Դե լա Ֆուենտե. «Հպարտանում եմ Իսպանիայի հավաքականով»

10:55 / 08.09.2025 • Թենիս

fastnews-video-icon
Կառլոս Ալկարասը` US Open-ի կրկնակի հաղթող

10:14 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

00:42 / 08.09.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիան ու Բելգիան 6-ական գոլ խփեցին, Գերմանիայի առաջին հաղթանակը

00:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Մբապե. ««Ոսկե գնդակի» մասին մտածում են բոլոր խաղացողները»

23:57 / 07.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ավագյան. «Լավագույն ժամանակներն առջևում են»

23:25 / 07.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դեպայը` Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու

22:44 / 07.09.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Մախաչև. «Գաղտնիք չէ, որ Տոպուրիան խուսափում է Ծառուկյանից»

22:22 / 07.09.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրոբասկետ-2025. Դոնչիչի 42 միավորը Սլովենիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ

21:56 / 07.09.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդների ու Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակները

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ