Fastex ընկերությունը դարձել է «Արարատի» տիտղոսային հովանավորը, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք լեգենդար «Արարատի» հետ տոնելու ակումբի պատմական հաղթանակների 50-ամյակը, որի առթիվ պատրաստել ենք նաև անակնկալներ երկրպագուների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Արարատը» 22 միավորով 6-րդ տեղում է:


