Logo

Fastex-ը DDF 2023-ի բլոկչեյն գործընկեր

13:26 / 17.04.2023Նախագծեր
null

Վերջերս Երևանում տեղի ունեցավ Doing Digital Forum-ը: Միջոցառումը միտված էր թվային էկոհամակարգում բոլոր մասնակիցների միջև սահուն հաղորդակցություն ապահովելուն, բացահայտելու թվային նոր հորիզոնները և տեխնոլոգիայի ողջ ներուժը:

Միջոցառման ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվեցին ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ:

Ֆորումի բլոկչեյն գործընկերը Fastex էկոհամակարգն էր: Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձավ web3 տեխնոլոգիաներին, Fastex էկոհամագարգի կողմից առաջարկվող լուծումներին և NFT ոչ փոխարկելի թոքեններին:

Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև թվային անվտանգության ոլորտի վերջին նորությունները և դեպի թվայնացում մարտահրավերներն ու լուծումները: Fastex-ի զարգացման ընթացքին և թվային արժույթի վերաբերյալ նորություններին մշտապես հետևելու համար անցե՛ք հղումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ