Logo

Fastex-ը՝ «Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան հեռարձակման գլխավոր հովանավոր

12:03 / 08.05.2023Նախագծեր
Պաշտոնական
null

Web3-ով առաջնորդվող Fastex էկոհամակարգը «Եվրատեսիլ 2023» ամենամյա մրցույթի հայաստանյան հեռարձակման գլխավոր հովանավորն է: Մայիսի 9-13-ը Լիվերպուլում կայանալիք մրցույթը երաժշտական ամենամասշտաբային իրադարձությունն է, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում միլիոնավոր մարդկանց:

Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հեռարձակումը Հայաստանում կիրականացվի Fastex-ի աջակցությամբ: Այս համագործակցությունը հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու Հայաստանը տարբեր մեդիա հարթակներում:

«Եվրատեսիլի» պատմությունը սկիզբ է առել 1956թ․-ին և մինչ օրս մեկ հարկի տակ է համախմբում արտիստների՝ աշխարհի տարբեր անկյուններից:  Ընկերական և ջերմ միջավայրում անցկացվող մրցույթում ամեն տարի որոշվում է տարվա լավագույն երգը:

Fastex-ը, ստանձնելով «Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ցուցադրության գլխավոր հովանավորի դերը, հերթական անգամ փաստում է, որ մշտապես կանգնած է այն նախաձեռնությունների կողքին, որոնք նպաստում են ստեղծարարությանը և նոր տաղանդների բացահայտմանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ