Fastex Armenia ընկերությունը համագործակցություն է սկսում ֆուտբոլի Հայաստանի քառակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» հետ և նոր մրցաշրջանում կլինի ակումբի տիտղոսային հովանավորը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Fastex ընկերությունը շարունակում է ընդլայնել իր սպորտային համագործակցությունների շարքը՝ դառնալով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը:
«Ալաշկերտը» Հայաստանի քառակի չեմպիոն է, գավաթակիր և սուպերգավաթակիր: Ակումբը նաև ներկայացնելու է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ սկսելով պայքարը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որի շրջանակում հուլիսի 13-ին Երևանում ընդունելու է չեռնոգորական «Արսենալ» ակումբին: Մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նոր մրցաշրջանին մոտենում է մեծ ամբիցիաներով և երկրպագուներին հաղթական էմոցիաներ պարգևելու վճռականությամբ:
Fastex-ի և «Ալաշկերտի» համագործակցությունը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար, և նպատակ ունի հարստացնելու երկրպագուների ֆուտբոլային առօրյան, խթանելու գեղեցիկ խաղի նկատմամբ սերը: Հավատարիմ մնալով հայկական ֆուտբոլին աջակցելու իր մոտեցմանը՝ Fastex-ը այդ նպատակին կծառայեցնի նաև իր նորարարական մոտեցումները և ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Fastex-ը ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի: Էկոհամակարգը ներառում է Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը:
Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար և դարձնել Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի, քան երբևէ:


